
Թբիլիսիում, Քավթարաձեի փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է տարեց կին:
«Ներքին գործերի նախարարության 112 կենտրոն ստացած կանչի համաձայն, Թբիլիսիում, Քավթարաձեի փողոցում բնակելի շենքի բնակարաններից մեկում եղել է ծխացում:
Հաղորդագրությունն ստանալուն պես, եղել է արձագանք: Հարևանների տեղեկությամբ, փակ բնակարանում, որտեղից դուրս էր գալիս ծուխը, պետք է լիներ քաղաքացի: Բնակարան ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են տարեց կնոջ դի»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
Հրդեհն այս պահի դրությամմբ մարված է:1tv.ge