«Ախալցիխեի բերդի» վարչակազմը վերանայել է համալիր մուտք գործելու համար նախատեսված տոմսերի արժեքը: 2020 թվականի Փետրվարի 10-ից, չափահաս այցելուների համար տոմսը մեկ լարիով կթաանկանա: Համալիր մտնելու համար, ինչպես Վրաստանի, այնպես էլ օտար երկրի քաղաքացիները ստիպված կլինեն վեց լարի փոխարեն վճարել 7 լարի: Ուսանողները կրկին կվճարեն 3 լարի, աշակերտները՝ 2:
Վարչակազմի տեղեկության համաձայն, Էքսկուրսիաների ուղեցույցի գները չեն փոխվել:
– Էքսկուրսիաների ուղեցույցի ծառայությունը 5 այցելուի համար վրաց լեզվով – 10 լարի;
– Հինգից շատ այցելուների համար – 20 լարի;
– Օտար լեզվով հինգ այցելուի համար – 20 լարի;
– Իսկ հինգից ավելի – 30 լարի;
Այն դեպքում, երբ ներկայացնեն համապատասխան վկայական, քաղաքացիների հետևյալ կատեգորիաները անվճար կմտնեն համալիր.
– -ICOM – ի անդամները;
– Վրաստանի և Երկրի մասշտաբով բոլոր թանգարանների աշխատակիցները;
– Մինչև 6 տարեկան երեխաները;
– Սոցիալապես անապահով անձինք;
– Սահմանափակ հնարավորություններով մարիդկ;
– Պատերազմի վետերանները:tv9news.ge