
Թորիայի գրադարանում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Ղազարոս Աղայանի եւ Վահան Տերյանի ստեղծագործություններին:
Միջոցառումը կազմակերպել էին Թորիայի հանրային դպրոցի 4, 6, եւ 9 -րդ դասարնների աշակերտները գրադարանավարուհի Մելան Սարուխանյանի գլխավորությամբ:
Փոքրերը հանդես եկան արտասանությամբ, իսկ 6 -րդ դասարանցիները գեղեցիկ երգով, 9 -րդ դարսարանի երեխաները ներկայացան Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի բեմադրությամբ:
Միջոցառմանը ներկա էին բնակիչները եւ երեխաների ծնողները:
Լուսանկարներն ու տեղեկատվությունը տրամադրել են աշակերտները.