
Փետրվարի 5-ին Օրոջալար գյուղի գրադարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Վահան Տերյանի 135-ամյակին, Ղազարոս Աղայանի-180 ամյակին եւ վրաց բանաստեղծ Իոսիֆ Նոնեշվիլիի մահվան 40-ամյակին։
Միջոցառման ժամանակ հանդես եկան Օրոջալար գյուղի դպրոցի տարբեր դասարանի սաներ երգերով եւ պարային համարներով։
Միջոցառումը կազմակերպել էին գրադարանավարուհի Պրաքսյա Նորսոյանը,հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Երանուհի Սանոսյանը և վրաց լեզվի ուսուցչուհի Թամարա Պոիլարաշվիլին։
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան