
Ձյան տեղումների և քամու հետևանքով փակ է Նինոծմինդայի Պուշկին փողոցի մի հատված:
Պուշկինի փողոցը շուրջ 40 մետանոց հատված ծածկված է ձյունով, և մեքենաները չեն կարող երթևեկել այս փողոցով: Ըստ բնակչի, այս հատվածը փակվել է երեկ: Մեքենաները չեն կարող անցնել այս փողոցով, եւ հետ են դառնում: Փողոցի բնակիչը ինքն է մաքրում ձյունը: «Ի՞նչ անեմ, ճանապարհն անանցանելի է, ես այն մաքրում եմ, որպեսզի որդիս կարողանա մեքենայով տուն վերադառնալ», – ասում է նա:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան