Այսօր առավոտյան Նինոծմինդայի մունիցիպալիտետի մեծ մասում և Նինոծմինդա քաղաքի մի մասում էլեկտրաէներգիա չկա: .
Էլեկտրաէներգիայի անջատման պատճառը ուժեղ քամին է, որը առաջացրել է գծերի վթար: Հիմնականում անջատված է Գոնդուրայի գյուղական համայնքը, լույս չկա Դիլիֆ, Փ.Խանչալի, Կաթնատու, Ջիգրաշեն գյուղերում և Նինոծմինդա քաղաքի մի մասում :
Ինչպես տեղեկացանք «Energo-Pro Georgia» էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունից, թիմն այժմ աշխատանքներ է տանում վթարների վերացման ուղղությամբ:
Օրվա ընթացքում կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Հեղինակ՝ Անահիտ Զալալյան