Վրաստանի մայրաքաղաքը 2014թ. կդիմավորի առանց բյուջեի

Վրաստանի մայրաքաղաքը 2014թ. կդիմավորի առանց բյուջեի

Թբիլիսին 2014թ. կդիմավորի առանց բյուջեի: Սակրեբուլոյում նախօրեին ընթացած բավականին երկարատեւ եւ բուռն քննարկումն ավարտվել է նրանով, որ Թբիլիսիի կառավարության ներկայացրած բյուջեի ընդունումը տապալվել է:

Բյուջեի նախագծին ընդունելու դեմ են քվեարկել 21 պատգամավոր, կողմ` 18-ը, 3-ը ձեռնպահ են մնացել: Բյուջեի նախագիծն ընդունվելու համար քվորումը կազմել է 24 ձայն, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Քվեարկությանը նախորդել էին երկարատեւ քննարկումներ: Մեծամասնության կողմից քննադատվել էին ինչպես գումարային միջոցների բաշխման սկզբունքը, այնպես էլ Թբիլիսիի կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունները:

Նշենք, որ մայրաքաղաքի սակրեբուլոյի նախագահ Իրակլի Շիխիաշվիլին գործընկերներին առաջարկել էր մեկ ամսով հետաձգել բյուջեի քվեարկությունը, որպեսզի Թբիլիսիի կառավարությունը աշխատի արտահայտված նկատառումների ուղղությամբ, սակայն քվեարկությունն ամեն դեպքում կայացել էր: Արդյունքում բյուջեի ընդունումը տապալվել էր:
news.am



Opinion, pooling and voting