Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի խուզարկուների և Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցների կողմից անցկացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են երկու անձի՝ 1991 թվականին ծնված Ս.Ս.-ին և 1991 թվականին ծնված Ս.Ս.-ին՝ երկու կամ ավել անձի հանդեպ ծանր վնասվածքներ հասցնելու և կանխամտածված սպանության մեղադրանքով:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Ախալքալաքում անձնական կոնֆլիկտի հողի վրա սառը զենք օգտագործելով մարմնի բազմաթիվ վնասվածքներ են հասցրել 1990 թվականին ծնված Ա.Ա.-ին, 1996 թվականին ծնված Մ.Ք-ին, 1998 թվականին ծնված Ս.Ա.-ին և 1992 թվականին ծնված, Ռուսաստանի քաղաքացի Ա.Ա.-ին:
Հանցագործությունը ենթադրում է 16-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: