Լարս տանող ճանապարհին կուտակված մեքենաների ուղևորներին ուտելիք են բաժանել

Լարս տանող ճանապարհին կուտակված մեքենաների ուղևորներին ուտելիք են բաժանել

Վրաստանի Դուշեթիի շրջանում՝ Լարս տանող ճանապարհին, մեքենաների և բեռնատարների կուտակում կա: Ուղևորներին և վարորդներին ուտելիք և ջուր են բաժանել: Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց Դուշեթիի քաղաքապետ Զուրաբ Սեխնիաշվիլին:

Ինչպես մեզ հայտնեց Սեխնիաշվիլին, արդեն երեք օր է մենքենաները կանգնած են ճանապարհի այդ հատվածում: Դուշեթիի քաղաքապետարանը վարորդներին և ուղևորներին տաք ուտելիք, հաց և ջուր է բաժանել:

«Երեք օր է ինչ այստեղ են: տարածքում մոբիլիզացված են բոլոր համապատասխան ծառայությունները, այդ թվում շտապ օգնության ծառայությունից», — ասաց քաղաքապետը:

Վրաստանի շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության տվյալներով, այս պահին Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի քանի հատվածում ձնահոսքի վտանգ կա և վտանգն անցնելուն պես կկատարվեն ձնամաքրման աշխատանքներ, որից հետո էլ ճանապարհին երթևեկությունը կվերականգնվի:aliq.ge