Չինաստանից վերադարձել է Վրաստանի ևս 3 քաղաքացի

Չինաստանից վերադարձել է Վրաստանի ևս 3 քաղաքացի

Չինաստանից վերադարձել է Վրաստանի ևս երեք քաղաքացի: Օդանավակայանների միավորման ղեկավար Թամար Արչվաձեի խոսքով, երեքն էլ անցել են կարանտինի շրջանն ու նախատեսված բոլոր ընթացակարգերը: Արչվաձեի խոսքով, նրանց առողջական վիճակը դրական է:

«Չինաստանից վերադարձած Վրաստանի քաղաքացիները կարանտինային ընթացակարգերը, Վրաստան են ժամանել Դուբայով, որտեղ ևս բոլոր այդ ընթացակարգերն անցել են՝ ստանալով խորհրդատվություններ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արչիվաձեն:

Վրաստանի քաղաքացիներին չէր հաջողվում վերադառնալ Չինաստանից Վրաստան ուղիղ չվերթների արգելքի պատճառով: Նրանց վերադարձը ապահովել է Վրաստանի օդանավակայանների միավորումը:

Աշխարհում տարածված կորոնավիրուսով Չինաստանում ու Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվն անցնում է 37 հազարը, 813 մարդ մահացել է: Կորոնավիրուսի տարածումը բացառելու համար շատ երկրներ, այդ թվում և Վրաստանը, դադարեցրել են են Չինաստանի հետ ուղիղ ավիաչվերթները:

Ինչ վերաբերում է Չինաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին, Չինաստանում Վրաստանի դեսպանի խոսքով, նրանց հետ կապը մշտապես պահպանվում է, արդեն Ուհանից իրականացվել է նրանց մեծ մասի տարհանումը:aliq.ge