
Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի աղբարկղներից մեկը, որը գտնվում է ոստիկանության շենքի հարեւանությամբ ամբողջովին լցված է եւ նույնիսկ աղբը տարածվել է աղբամանի շուրջը:
Մենք նկատեցինք, որ նաեւ Տերյան փողոցի աղբամաններից մեկը նույնպես լցված է եւ հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Մելս Մնացականյանի հետ ով նշեց. «Ուժեղ սառնամանիքի պատճառով ավտոմեքենաների շարժիչները սառել են: Երբ որ կլուծվի տվյալ խնդիրը աղբը անպայման կմաքրվի»: