2020 թվականի համար Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեից ֆինանսավորվում են հետևյալ հաստատությունները:
Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր հաստատության աշխատողների թիվը և դրա ընդհանուր բյուջեն:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուջեն, որտեղ աշխատում է 31 հոգի, կազմում է 576 հազար լարի:
Նինոծմինդայի քաղաքապետարանում աշխատում է 97 մարդ, բյուջեն ՝ 1,582 200 լարի է:
Մոտ 124 մարդ աշխատում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներում, բյուջեն կազմում է 690, 000 լարի:
27 մարդ աշխատում է Նինոծմինդայի մարզահամալիրում, ևս 10 ֆուտբոլիստներ ստանում են 7 ամսվա աշխատավարձ, բյուջեն ՝ 180 000 լարի:
Նինոծմինդայի քաղաքային մշակույթի կենտրոնում աշխատում է 13 մարդ, ևս 23 հոգի աշխատում են գյուղերի մասնաճյուղերում, բյուջեն կազմում է 116, 000 լարի:
Նինոծմինդա քաղաքի գրադարաններում աշխատում է 21 մարդ, գյուղերում աշխատում է ևս 14 աշխատող, բյուջեն կազմում է 70 000 լարի:
Նինոծմինդայի քաղաքային կոմունալ ծառայությունում աշխատում է 32 մարդ, բյուջե ՝ 350 000 լարի:
Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնում աշխատում է 31 մարդ ՝ 109 000 լարի բյուջեով:
Նինոծմինդայի երաժշտական դպրոցը 26 աշխատող ունի, բյուջեն ՝ 75 000 լարի է:
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան