Վրաստանի համար վիզան վերացնելու հնարավորության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը փետրվարի վերջին Պրահայում կքննարկեն Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հեռախոսով հայտնել է Աբաշիձեն:
«Պրահայում բանակցությունները նախատեսված են փետրվարի վերջին: Հստակ ամսաթիվը մենք կհամաձայնեցնենք առաջիկայում: Վիզաները չեղյալ հայտարարելու վերաբերյալ մենք մեր նախորդ հանդիպումների ընթացքում չէինք ասել, այլ խոսել էինք, որ ռուսական կողմը պատրաստվում է հեշտացնել այդ ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Մեր կողմից վաղուց ոչ մի վիզա չկա», – ասել է Աբաշիձեն:
Մեկնաբանելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նատի Միքելաձեի հայտարարությունը, որ Ռուսաստանն արդեն հեշտացրել է վիզային ռեժիմը վրացի փոխադրողների համար, Աբաշիձեն հայտնել է, որ տվյալ միջոցը նույնպես բարձրացվել է ինչպես Կարասինի հետ բանակցությունների ընթացքում, այնպես էլ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից:
Հիշեցնենք, 2013թ. դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կարող է վերադառնալ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմին, սակայն այդ հարցը պետք է քննեն փորձագետները:
news.am