
Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տիպի կորոնավիրուսից զոհվել է 974 մարդ: Չինիաստանի հիգիենայի և առողջապահության շրջանային կոմիտեի տեղեկությամբ, վերջին 24 ժամում վարակից մահացել է 103 մարդ:
Չինաստանի կառավարության տեղեկությամբ, 2222 մարդ բուժվել է հիվանդությունից և արդեն դուրս գրվել հիվանդանոցից: Հուբեյ նահանգում կորոնավիրուսով վարակված է 31 728 մարդ:
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհան քաղաքն է, որը գտնվում է Հուբեյ նահանգում:1tv.ge