Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի գյուղամիջյան ճանապարհը արդեն մի քանի շաբաթ է ինչ փակ է: Գյուղամիջյան այս ճանապարհի վրա ձյան բարձրությունը հասնում է 1,5 մետրի:
Ժդանովական գյուղի բնակիչները դիմել են NOR ռադիոյին՝ գյուղի խնդիրը ցույց տալու համար: Ինչպես մեզ տեղեկացրին բնակիչները, ձյան տեղումներից եւ վերջին ուժեղ բքից հետո գյուղամիջյան ճանապարհը փակվել է, և նրանք ձյան գերության մեջ են: Մեքենաները չեն կարող հասնել այնտեղ, երեխաները դժվարությամբ են գնում դպրոց: Ինչպես ասում են բնակիչները, եթե այսօր ճանապարհը չմաքրվի բողոքով կդիմեն քաղաքապետարան:
Ամեն տարի այս խնդիրը կա: Այս փողոցում կա 13 բնակելի տուն:
Լուսանկարները եւ տեղեկությունը տրամադրեցին բնակիչները:
Տեսանյութը սիրողական է:
Հեղինակ՝ Անահիտ Զալալյան.