Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդի կապակցությամբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին Սուրբ Ծննդի եւ Աստվածհայտնության տոնի կապակցությամբ: Հայտարարության տեքստը հրապարակվել է Facebook սոցցանցում վարչապետի պաշտոնական էջում:

«Այսօր` հունվարի 6-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը: Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին լուսավոր այս տոնի առթիվ: Վրացիներն ու հայերը միասին անցել են բազում փորձությունների ու հաղթանակների միջով, եւ մեր բազմադարյա եղբայրությունն ու բարեկամությունը անսասան են: Համոզված եմ` մենք դեռ երկար կաշխատենք միասին ի նպաստ մեր երկրի»,- գրել է Գարիբաշվիլին:
news.am



Opinion, pooling and voting