Միջոցառում Վահան Տերյանի տուն – թանգարանում

Միջոցառում Վահան Տերյանի տուն – թանգարանում

2020 թվականի փետրվարի 9 -ին Վահան Տերյանի տուն – թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Տերյանի ծննդյան 135 ամյակին եւ մահվան 100 -րդ տարելիցին:

Նախքան միջոցառումը Գանձայի սուրբ Կարապետ եկեղեցում Տեր Գեւորգ քահանան մատուցեց սուրբ եւ անմահ պատարագ եւ հոգեհանգիստ Վահան Տերյանի ծննդայն օրվա առթիվ:

Միջոցառմանը մասնակցեցին Գանձայի 2 միջնակարգ դպրոցների աշակերտները՝ թվով 18 հոգի, ինչպես նաեւ ներկա էին սակրեբուլոյի նախագահ՝ Սումբատ Կյուրեղյանը, պատգամավորներ՝ Վ. Ղազարյանը, Մ. Աբգարյանը, գյուղական համայնքի ներակայացուցիչ՝ Հ. Սիրականյանը, մշակույթի տան աշխատակցուհիներ՝ Մ. Լուլուկյանը եւ Ա. Հարությունյանը, Վ. Տերյանի դպրոցի տնօրեն Վ. Կյուրեղյանը, ծնողներ եւ գանձայի երիտասարդությունը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Ղարզախի Ջիվանու տուն – թանգարանի աշխատակազմը եւ 10 աշակերտ: Նրանք ելույթ ունեցան, արտասանելով Վահան Տերյանի բանաստեղծություններից:

Կազմակերպիչն էր Տերյանի տուն – թանգարանի գիտական աշխատող՝ Լիզա Աբգարյանը:

Վերջում մասնակիցներին տրվեց հուշանվերներ եւ տեղի ունեցավ փոքրիկ հյուրասիրություն:

Տեղեկությունը եւ լուսանկարները տրամադրեց Մ. Լուլուկյանը