Ախալցիխեում ամուսինը փորձել է խեղդել կնոջը

Ախալցիխեում ամուսինը փորձել է խեղդել կնոջը

Ընտանիքում բռնության դեպքը տեղի է ունեցել քաղաք Ախալցիխեում: Տղամարդը փորձել է շնչասպառ անել կնոջը: Դեպքը տեղի է ունեցել Փետրվարի 10-ին: Շտապ օգնության անձնակազմը երիտասարդ կնոջը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել է կլինիկա:

«Կնոջը տնից  տեղափոխել են հիվանդանոց: Վզի վրա ունի վնասվածքներ»,- ասում են շտապ-օգնության աշխատակիցները:

Տուժածը դեռևս մնում է բժշկական հաստատությունում:

«Հիմա լավ է, կոտրվածք կամ ուրիշ ծանր վնասվածք չունի: Փորձել է խեղդել:  Ինչ հարկավոր էր, արել ենք, հետազոտություններ այլևս չենք անցկացնում, բայց մնում է մեզ մոտ»,- ասում է Մզիա Կակոշվիլին:

Ներքին Գործերի Նախարարությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել  Վրաստանի Քրեական Օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերվում է ընտանեկան բռնությանը:

Հանցանքը պատժվում է հասարակության համար 80-ից 150 ժամ օգտակար աշխատանքով  կամ երկու տարի ազատազրկմամբ:

Հաստատության տվյալների համաձայն, միջադեպի մասնակից տղամարդը ազատության մեջ է:tv9news.am