Տղամարդը, ով փորձել էր խեղդել կնոջը, ինքնասպան է եղել

Տղամարդը, ով փորձել էր խեղդել կնոջը, ինքնասպան է եղել

Ախալցիխեում երիտասարդ տղամարդուն գտել են կախված։ Դեպքը տեղի է ունեցել Փետրվարի 11֊ին, առավոտյան։ Տղամարդու դին գտել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող անտառում։ Այս րոպեներին դին հետազոտում են։

 

Հանգուցյալ Մ.Ք.֊ն փետրվարի 10֊ից  թաքնվել էր։ Իրավապահ մարմինները նրան փնտրում էին կնոջ հանդեպ բռնություն ցուցադրելու պատճառով։ Նրանից հետո, երբ երեխաների աչքի առաջ փորձել էր խեղդել կնոջը՝ փախել էր։ Հարևանները իրադեպի մասին տեղեկացել են 9֊րդ ալիքին։

“Երևի նրան թվացել է, թե սպանել է կնոջը։ Հավանաբար վախեցել է և դրա համար է փախել։ Խեղճը չգիտեր, որ կինը փրկվել է։  Երեկվանից ոստիկանները գալիս֊գնում են”, –  ասում են հարևանները։

Ներքին Գործերի Նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 115֊րդ հոդվածով, որը նշանակում է ,,հասցնել ինքնասպանության”։ tv9news.ge