Վերջին օրերին Նինոծմինդայի բրենդային բենզալցակայաններում բենզինի գները նվազել են: Վառելիքի որոշ տեսակների գինը նվազեց 3-5 թեթրիով:
Այսօր «Վիսոլ», «Շևրոն», «Լուկ Օիլ» բենզալցակայաններում որոշակի տեսակի վառելիքի գների մեջ փոփոխություններ են տեղի ունենում :
1 լիտր պրեմիում բենզինի գինը սահմանվում է 2.55-2.60 լարիի սահմաններում, իսկ փետրվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2.60 – 2.65 լարի:
«Ռեգուլյար» տեսակի վառեալանյութի գինը նվազել է 3 թեթրիով, եւ այժմ այն արժե 2.29 լարի:
Նվազել է նաև դիզելային վառելիքի գինը, եվրո դիզելի գինը այժմ ՝ 2.40-2.44 լարի է: