Նինոծմինդայի մաքսակետը կրկին փակ է

Նինոծմինդայի մաքսակետը  կրկին փակ է

Նինոծմինդայի մաքսակետի երկու կողմերում կրկին չի թույլատրվում երթեւկությունը: Մարդիկ չեն կարող գրանցվել և անցնել անցակետը: Ավելի քան հարյուր մեքենա կուտակվել է մաքսային կետի մոտ:

Ըստ մաքսակետի աշխատակիցների, պատճառը  ինտերնետի բացակայությունն է, թե երբ կլուծվի այս խնդիրը, նրանք նշեցին որ չգիտեն:

Մենք զանգահարեցինք մաքսային ծառայության վարչություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ իրենք աշխատում են այս ուղղությամբ և այդ խնդիրը շատ շուտով կլուծվի:

NOR ռադիոն պարբերաբար կտրամադրի տեղեկություն այս ամենի վերաբերյալ:

Մանրամասները՝ ռեպորտաժում.