Վրաստանն ու Թուրքիան խորացնելու են համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում

Վրաստանն ու Թուրքիան խորացնելու են համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում

Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Աթիլլա Գյուլանի գլխավորությամբ:

Թուրքական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով հյուրերից շնորհակալություն է հայտնել Վրաստանի զինուժի զարգացման գործում ներդրած ավանդի եւ ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերը եւ իրավիճակը տարածաշրջանում:

Նրանք նաեւ քննարկել են երկկողմ համագործակցության հարցերն ու ապագայի պլանները: բանակցությունների թեմաներից է եղել ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
news.am



Opinion, pooling and voting