Շախմատի տարածաշրջանային չեմպիոնատում Սարգիս Լալայանը գրավեց երրորդ տեղը

Շախմատի տարածաշրջանային  չեմպիոնատում Սարգիս Լալայանը  գրավեց երրորդ տեղը

Վրաստանում Շախմատի ֆեդերացիայի հրավերով Սամցխե – Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդայի մարզադպրոցից չորս շախմատիստ, 10 տարեկանների խմբից՝ երեք տղա և մեկ աղջիկ մասնակցեցին շախմատի մարզային առաջնությանը :

Տղաների միջև մրցակցությանը մասնակցում էին մարզի բոլոր շրջանների 31 շախմատիստներ, որոնք անցել են յոթ փուլ ՝ շվեյցարական համակարգով:

9-ամյա Սարգիս Լալայանը յոթ փուլերում վաստակեց հինգ միավոր և գրավեց երրորդ տեղը:

Նշենք, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում փետրվարի 15-16-ը մրցույթ է լինելու 12 տարեկան տղաների միջև: Իսկ փետրվարի 22-23-ը մրցույթ կանցկացվի մինչև 8 տարեկան տղաների և 12 տարեկան աղջիկների շրջանում:

Այս մրցումների հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու շախմատի առաջին լիգայի Վրաստանի առաջնությանը:

Ավելին մարզիչ Յուրա Կույումչյանի հետ զրույցում:

Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան