Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ.Խանչալի գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Նինոծմինդա-Մ.Խանչալի ճանապարհի վրա, որտեղ կայանել են «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերության տեխնիկաները:
Ըստ Մ.Խանչխալի գյուղի բնակիչների այն տեխնիկաները, որոնք տեղակայված են Նինոծմինդա-Մ.Խանչալի ճանապարհի երկայնքով, խանգարում են տրանսպորտային միջոցների տեղաշարժին և հաճախ արգելափակում են երթևեկելի հատվածը, ինչի պատճառով այս հատվածում ամեն անգամ վթար է տեղի ունենում:
Բնակիչները պահանջում են, որ տեխնիկաները չկանգնեցնեն ճանապարհի վրա եւ հեռացնեն ճանապարհի երթևեկելի հատվածից:
Այս կապակցությամբ մենք զանգահարեցինք «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեին, որը տեղյակ չէր այս խնդրից և ըստ նրա չի կարող այդպես լինել, որ տեխնիկաները խանգարեն տրանսպորտային միջոցների տեղաշարժին:
Ըստ Ինասարիձեի, սա սադրանք է ուղղված իրենց ընկերության դեմ, բայց նա խոստացավ պարզաբանել այս հարցը:
Լրացուցիչ մանրամասները մեր նյութում:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան