Այսօր՝ 02.12.2020 թ. Ժամը 15։30 Նինոծմինդա – Բավրա միջպետական ճանապարհը Օրլովկա գյուղի մոտ փակ է։ Ճանապարհին բուք է և կուտակված ձյունը մաքրված չէ, առկա է նաև մերկասառույց։ Այդ պատճառով բեռնատար երկու մեքենա խցանվել են և ամբողջությամբ փակել ճանապարհը։ Տեսանյութի մեջ վարորդը բողոքում է ասելով՝. «Այս ճանապարհով անցնելու համար ամեն անգամ վճարում ենք 200 լարի, սակայն սա ճանապա՞րհ է»:
Տեսանյութը ստորև.
https://www.facebook.com/radiotvnor/videos/900588400360457/
Ինչպես փոխանցեց մեր լրագրողը ով գտնվում է դեպքի վայրում, մեքենաները հետզհետե կուտակվում են և արդեն 50 -ից ավելի մեքենա է կուտակված, ինչպես նաեւ շտապ օգնության մեքենան որը շտապում էր Օրլովկա օգնության կանչով, ճանապարհի անանցանելի լինելու պատճառով բժիշկները ստիպված ոտքով են անցել խցանված հատվածը, որպեսզի հասնեն և օգնություն ցուցաբերեն հիվանդին։