Ավելի քան մեկ ժամ է ինչ վերականգնվել է Նինոծմինդա-Բավրա մաքսատան աշխատանքը:
Ինչպես մեզ հայտնեցին մաքսային վարչությունում, համակարգը գործում է և շարժումը վերականգնվել է ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Նինոծմինդա-Բավրա մաքսատանը գոյացել է ր մեքենաների մեծ հերթ, հարյուրից ավելի մեքենա էր կուտակվել, և բնակիչներին թույլ չէին տալիս երթևեկել երկու ուղղություններով, մարդիկ չեն կարող գրանցվել և անցնել անցակետը: Պատճառը մաքսատանը ինտերնետի բացակայությունն էր: