Մ. Խանչալիի բնակիչները ցանկանում են, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը լինի իրենց գյուղից

Մ. Խանչալիի բնակիչները ցանկանում են, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը լինի իրենց գյուղից

Փետրվարի 12-ին Մ.Խանչխալի գյուղի բնակիչները հանդիպեցին շրջանի ղեկավարության և խորհրդարանի պատգամավորի հետ `պահանջելով որ Մ.Խանչխալիի քաղաքապետարանի ներկայացուցիչ նշանակեն համագյուղացի Նորիկ Ղարագուլյանին:

Բնակչներն ուզում են, որ իրենց գյուղում քաղաքապետարանի ներկայացուցիչը լինի իրենց գյուղից: Գործող քաղաքապետարանի ներկայացուցչին հեռացնելուց հետո նրա փոխարեն խնդրում են նշանակել Նորիկ Ղարագուլյանին, որին բոլորս գիտենք, և նա ավելի լավ գիտի մեր խնդիրները:

Քաղաքապետ Անիվար Մոսոյանը մեկնաբանեց, որ գործող քաղաքապետարանի ներկայացուցիչը արձակուրդում է:

Պատգամավոր Հենզել Մկոյանը նշեց, որ երբ տեղը թափուր լինի, մենք հաշվի կառնենք Մ.Խանչխալի գյուղի բնակիչների ցանկությունը:

Նորիկ Ղարագուլյանն ասաց, որ ուրախ է գյուղացիների աջակցության համար: Թե ինչպես կզարգանա իրավիճակը, ժամանակը ցույց կտա:

Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան