Ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային ներկայացուցիչների լիազորությունները ավելացել են

Ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային ներկայացուցիչների լիազորությունները ավելացել են

Ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային գրասենյակներն ավելի լայն գործունեության հնարավորություն ստացան: 2013թ դեկտեմբերի 31-ին մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչների շնորհվեց ժողովրդական պաշտպանի հատուկ լիազորություններ: «Վրաստանի ժողովրդական պաշտպանի մասին» օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների և Ուչա Նանուաշվիլիի հատուկ լիազորագրերի համաձայն, ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչներ՝ Սեդա Մելքումյանն ու Արմեն Մարանգոզյանն ստացան լայն իրավունքներ:

Այդ իրավունքները թույլ են տալիս առանց խոչընդոտի մտնել կառավարության պետական և տեղական մարմիններ, ինչպես նաև զինվորական տեղամասեր, կալանավայրեր, ազատազրկման հաստատություններ և այլն, պահանջել և անմիջապես կամ 10 օրվա ընթացքում ստանալ անհրաժեշտ տեղեկանքներ, փաստաթղթեր և այլ նյութեր:

Հատուկ լիազորությունների համաձայն ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները կարող են նաև պետական և ոչ կառավարական հատվածների միջոցով անցկացնել քննություն և կայացնել եզրակացություններ, ծանոթանալ քրեական, վարչական, քաղաքացիական գործերին, որոնց որոշումը օրինական ուժի մեջ են:

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները կարող են ստուգել մարդու իրավունքների և ազատության պաշտպանության վիճակը կալանավայրերում, ազատազրկման այլ վայրերում, ծերանոցներում, հոգեբուժարաններում և մանկատներում: Այդ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության, կտտանքների և այլ նվաստացնող գործողությունների կանխման նպատակով ժողովրդական պաշտպանի հատուկ լիազորություններն ունեցող անձիք կարող են առանց վկայի, անմիջականորեն կամ թարգմանչի օգնությամբ հանդիպել նրանց: Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հանդիպումը ազատազրկվածների և այլ ազատության սահմանափակման հաստատություններում գտնվող մարդկանց հետ կոնֆիդենցիալ է և որևէ մարմինների կողմից հետևելու ենթակա չէ:



Opinion, pooling and voting