
Մի քանի շաբաթ է փակված էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի գյուղամիջյան ճանապարհը՝ այսօր վերոնշյալ ճանապարհը մաքրվեց:
Ներկայումս, Ժդանովական գյուղում, փողոցը, որը ծածկված էր ձյունով և մեքենաները չէին կարողանում հասնել այնտեղ, նույնիսկ երեխաները չէին կարող գնալ դպրոց, մաքրվում են: Բացի այդ փողոցից, որի մասին խոսում էին բնակիչները, մաքրվել են ևս մի քանի փողոցներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին իրենց խնդրով բնակիչները դիմել էին NOR ռադիոյին՝ այս իրավիճակը ցույց տալու համար:
Ինչպես ասում էին գյուղացիները, այս խնդրի լուծմանը աջակցեց նաև գյուղի լիզոր Խորեն Թամասյանը: Մաքրման աշխատանքներն իրականացնում է «Դորոժնիկ» ՍՊԸ կազմակերպությունը: