Թբիլիսիում մոտ 200 տոննա առանց ակցիզի ծխախոտ է հայտնաբերվել

Թբիլիսիում մոտ 200 տոննա առանց ակցիզի ծխախոտ է հայտնաբերվել

Թբիլիսիում 201 հազար 674 կգ առանց ակցիզի ծխախոտ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիում առգրավել են ավելի քան 200 տոննա ծխախոտ: Այստեղից 14 դեպքը վարչական  իրավախախտումների թվին է պատկանում, իսկ 3-ի մասով քրեական գործ է հարուցվել:aliq.ge