Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքի Ախալցիխեի շրջանային բաժնի ծառայողները, 1976 թվականին ծնված Ջ.Գ.-ին ընտանեկան բռնության և ընտանիքի անդամին սպառնալու մեղադրանքով ձերբակալել են: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Գործում անցկացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղ Սվիրում, սեփական տանը, անչափահաս որդուն՝ 2009 թվականին ծնված Ս.Գ.-ին և կնոջը՝ 1987 թվականին ծնված Լ.Մ.-ին, անչափահասի ներկայությամբ պարբերաբար ֆիզիկական վիրավորանք էր հասցնում:
Տղամարդը նաև անչափաասի ներկայությամբ զենքով և կացնով սպառնացել է սպանել կնոջը:
Ոստիկանությունը, որպես ապացույց, տղամարդու բնակելի տանից առգրավվել է հրազենն ու կացինը
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 151-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և 126-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» և «բ» ենթակետերով, ինչը ենթադրում է անչափահասի ներկայությամբ ընտանիքի անդամների հանդեպ բռնություն և սպառնալիք:
Հանցանքը նախատեսում է 1-3 տարի ազատազրկում: tv9news.ge