Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ 2019 թվականին ընտանեկան բռնության զոհ է դարձել 7 կին: Նման ցուցանիշ է արձանագրվել նաև 2018-ին, իսկ դրանից առաջ ընտանեկան բռնության դեպքերը կրկնակի են եղել:
ՆԳՆ-ի հայտարարությամբ, ընտանեկան բռնության փաստով ահազանգերն աճել են և դրա արդյունքում 2019 թվականին 6000-ից ավելի գործով հետաքննություն է սկսվել ընտանեկան բռնության հետ կապված: Այստեղից 4564-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց մեծ մասը ձերբակալվել է:
ՆԳՆ-ն նշում է՝ կանանց սպանությունների թիվը ահազանգերի աճի ֆոնին նվազել են: Այսպես, օրինակ 2018 թվականին ահազանգերի ցուցանիշն ավելի ցածր է եղել: Հետաքննություն սկսվել է 5 621 փաստով:aliq.ge