
Ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Թեթև մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է:aliq.ge