Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղի գյուղամիջյան ճանապարհը արդեն մի քանի շաբաթ է փակ:
Ինչպես մեզ հայտնեցին բնակիչները, ձնաբքից հետո փակվել է գյուղի փողոցների ճանապարհը:
Առատ ձյունը խոչընդոտ է հադիսանում ինչպես բնակիչների, այնպես էլ մեքենաների համար, որոնք չեն կարող դուրս գալ իրենց տների բակերից: Որոշ հատվածներում ձյան շերտը հասնում է մինչև երկու մետրի:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղը գտնվում է Նինոծմինդա քաղաքից 34 կմ հեռավորության վրա ՝ Փարավանի լճի հարավային մասում: Ներկայումս գյուղում ապրում է 28 ընտանիք:
Այս գյուղում ամեն տարի նման խնդրի առաջ են կանգնում, ձմռանը ճանապարհը ծածկվում է ձյունով, որն էլ խոչընդոտ է հանդիսանում տրանսպորտի եւ մարդկանց տեղաշարժին:
Ինչ վերաբերում է Վլադիմիրովկա գյուղ տանող ճանապարհին, ապա այն մաքրված է:
Լուսանկարները `տրամադրել են գյուղի բնակիչներեը