Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորդի Մարգելաշվիլին այցելել է Էրզրում եւ Արդվին նահանգումներում գտնվող Օշքվանք եւ Իշխան եկեղեցիները։
Թուրքական Haberaktuel կայքի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին այցելել է Էրզրում նահանգի Ուզունդերեյի շրջանում գտնվող Օշվանք եկեղեցի։ Այնուհետ Վրաստանի նախագահը այցելել է Արդվին նահանգի Յուսուֆելիի շրջանում գտնվող Իշխան եկեղեցին։
Վրաստանի նախագահին ուղեկցել են Էրզրումի փոխնահանգապետը, Ուզունդերեի քայմաքամը եւ քաղաքապետը։
Վրաստանի նախագահին ներկայացված Օշքվանք եւ Իշխան եկեղեցիները ներկայացվել են որպես վրացական եկեղեցիներ։
Նշենք, որ հայ մասնագետները բազմիցս հայտարարել են, որ Օշքվանքը եւ Իշխանը կրում են հայկական եկեղեցու ճարտարապետության բոլոր առանձնահատկությունները եւ ավելին, նույնիսկ նրանց անուններն են հայկական։
Օշքվանքը եւ նրանից ոչ հեռվում գտնվող Իշխան եկեղեցին տեղի իշխանությունները փորձում են վերագրել վրացական մշակույթին։ Վրացիները հատուկ այցելում են այդ եկեղեցիներ եւ պնդում թուրքական իշխանություններին, որ դրանք վրացական մշակույթի ժառանգություններ են։
news.am