Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին փոքրիկ միջոցառում ՝ նվիրված «Սուրբ Վալենտինի» օրվան:
Աշակերտները գեղեցիկ զարդարել էին դասարանը փուչիկներով և պատրաստել էին բացիկներ, որտեղ գրված էր ցանկություններ: Նրանք այդ բացիկները բաժանեցին ավագ դասարանների աշակերտներին:
Այսօր սիրահարները միմյանց նվերներ են տալիս՝ փուչիկներ, ծաղիկներ, սրտեր և վալենտիններ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր քաղաքում է նշվում այս օրը:
Սուրբ Վալենտինի օրը կամ Սիրահարների օրը, փետրվարի 14-ին նշվում է աշխարհի շատ մարդկանց կողմից: