Լավրով. Թբիլիսիի կողմից իրողությունները չընդունելը արգելակում է ՌԴ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները

Լավրով. Թբիլիսիի կողմից իրողությունները չընդունելը արգելակում է ՌԴ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները

2008թ. դեպքերից հետո տարածաշրջանում ստեղծված իրողությունները չընդունելը արգելակում է ռուս-վրացական հարաբերությունների զարգացումը, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ նախարարի՝ Մոսկվան սկզբունքորեն կողմ է երկու երկրների քաղաքացիների միջեւ շփումների առավելագույն հեշտացմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ մենք չենք կարող փոխել այն իրողությունները, որոնք հաջորդեցին Սահակաշվիլիի հրահրած պատերազմին», —ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

«Հաճախ գործնականում մենք բախվում ենք այս խնդրին՝ Վրաստանի կողմից տարածաշրջանում ստեղծված իրողությունները չընդունելու խնդրին: Եվ սա մեզ պարբերաբար կկանգնեցնի եւ կզսպի մեր հարաբերությունները»,- ասել է նախարարը:

2008թ. օգոստոսին հնգօրյա պատերազմական գործողություններից հետո ռուսական բանակը վրացական զորքերը հեռացրել էր հարավային Օսիայից: Զորքերը հեռացել էին նաեւ Աբխազիայի Կոդորի կիրճի վերին հատվածից:

2008թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչել էր Վրաստանի կազմում ընդգրկված երկու ինքնավարությունների ինքնիշխանությունը: Ի պատասխան Թբիլիսին խզել էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:
news.am



Opinion, pooling and voting