Հոնկոնգի գիտնականները ներկայացրել են էլեկտրագեներատորի նոր տեսակ, որը թույլ է տալիս ստանալ 140 վոլտից բարձր լարվածություն 15 սմ բարձրությունից ընկնող մեկ կաթիլ ջրից: Գիտնականների խոսքով՝ այդ էներգիան կբավարարի 100 ոչ մեծ լուսադիոդային լամպերի սնուցմանը: Այս մասին գրում է Science Daily պարբերականը:
Հոնկոնգի Քաղաքայաին համալսարանի գիտնականների կողմից հայտնագործված անձրևային կաթիլների էլեկտրաէներգիայի գեներատորը տարբերվում է նույնատիպ նախկիններից:
Այն պատրաստված է պոլիտետրաֆտորէթիլենից՝ կեղծ-մշտական էլեկտրական լիցքավորմամբ նյութից: Դա ապահովում է կուտակման նոր մեթոդ և մակերևույթի մոտ բարձր խտության լիցքերի պահպանում: Երբ ջրի կաթիլները ընկնում են պոլիտետրաֆտորէթիլենի մակերևույթին, մակերևութային լիցքը կուտակվում է և աստիճանաբար հասնում հագեցվածության: Այս բացահայտումը օգնում է շրջանցել լիցքի ցածր խտությունը:
Հայտնագործողների խոսքով՝ այդպիսի կոնստրուկցիան թույլ է տալիս կուտակել բարձր խտությամբ մակերևութային լիցքեր: