Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում։ Ախալքալաքի ճանապարհաբաժնում միմյանց բախվել են “Subaru” և “BMW” մակնիշի մեքենաները։
Ավտովթարի հետևանքով տուժվել է 3 երեխա։ Վնասվածներին շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է կլինիկա “Իմեդի”։
Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ նրանցից մեկի վիճակը ծանր է, սպասում են Թբիլիսիի շտապ օգնությանը, որպեսզի տեղափոխեն մայրաքաղաք։
,,Երկու երեխա մնում է Ախալցիխեում, բժիշկների հսկողության տակ”- հայտարարում են հիվանդանոցից։
Ներքին Գործերի Նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276֊րդ հոդվածի 2֊րդ մասով։
tv9news.ge