
Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Թեթև մարդատար ավտոմեքենան սահել է ճանապարհի երթևեկելու գոտուց և բախվել լուսավորման սյանը:
Դեպքի հետևանքով մահացել է երիտասարդ կին: Տղամարդը, որը վարում էր մեքենան, վնասվածքներով տեղափոխվել է Գորիի բժշկական կենտրոն: Դեպքի ժամանակ մեքենայում գտնվում էր երկու երեխա, որոնք ևս տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցած փաստով սկսել է հետաքննություն: