Վրաստանում փոփոխություններ կմտցնեն քաղաքացիության մասին օրենքում

Վրաստանում փոփոխություններ կմտցնեն քաղաքացիության մասին օրենքում

«Վրաստանի քաղաքացիության մասին» օրինագծում նշանակալի փոփոխություններ կմտցվեն, որոնք կվերաբերեն երկրի քաղաքացիություն ստանալու, դադարեցնելո ու վերականգնելու հարցերին: Համապատասխան փոփոխությունների նախագիծն արդեն մշակվել է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ու ներկայացվել խորհրդարանի դիտարկմանը, հաղորդում է Նովոստի-Գրուզիան՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները:

Փոփոխությունների համաձայն՝ փոխվում է Վրաստանի քաղաքացիության վերականգնման ընթացակարգը: Դրա համար ստուգվելու է միայն նրանց վրացերենի իմացությունը:

Բաից այդ, օրինագծի համաձայն՝ այլ երկրում բնակվելու պարագայում Վրաստանի քաղաքացիության կորստի հնարավորությունը չեղյալ է հայտարարվում:
news.am



Opinion, pooling and voting