
Փետրվարի 16-ին Գուդաուրիում սպանություն է տեղի ունեցել:
Նույն օրն իրավապահները ձերբակալել են սպանության մեջ մեղադրվող 1981 թվականին ծնված Մ.Կ.-ին:
«Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը ս.թ. փետրվարի 16-ին վեճի ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել 1992 թվականին ծնված Թ.Գ-ին և 1994-ին ծնված Դ.Ս.-ին։ Թ.Գ.-ն տեղում մահացել է, իսկ Դ.Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց», — ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն:aliq.ge