Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակութային նշանակության ենթակառուցվածքների վիճակը բարելավելու համար տեղական բյուջեից հատկացվել է 150 000 լարի` Հեշտիա, Մ.Խանչխալի, Գորելովկա, Փ. Խանչալի, Կաթնատու գյուղերի գյուղական ակումբների վերանորոգման համար:
Նինոծմինդայում Մշակույթի տան տանիքի վերանորոգման համար հատկացվել է`35 000 լարի:
Ինչպես ասաց Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը, չնայած այն բանին, որ այս տարի, նախորդ տարիների համեմատ, ուշադրություն է դարձվել գյուղական ակումբների և Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի վիճակի բարելավմանը, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, խնդիրները դեռևս մնում են:
Գայ Ղարսլյանի խոսքով ՝ մշակույթի տան տանիքի վերականգնման համար հատկացված 35,000 լարի գումարը կարող է մասնակի բաշխվել հետևյալ աշխատանքների համար ՝ մասնակիորեն վերանորոգելով տանիքը, մի քանի սենյակներում վերանորոգում իրականացնել, ինչպես նաև ցանկապատել շենքը:
Գյուղական ակումբներում խնդիրներ կան: Կան տեղեր, որտեղ անընդհատ վերանորոգումներ են իրականացվում, և կան գյուղեր, որտեղ գյուղական ակումբների շենքերը գտնվում են ոչնչացման եզրին:
Այս մասին մանրամասն զրուցեցինք Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլանի հետ: