Շարքից դուրս է եկել Հեշտիայի կենտրոնական փողոցի ջրի խողովակը

Շարքից դուրս է եկել Հեշտիայի կենտրոնական փողոցի ջրի խողովակը

Արդեն մի քանի օր է ինչ շարքից դուրս է եկել Հեշտիայի կենտրոնական փողոցի ջրատար խողովակը:

Այդ հարցի շուրջ զրուցեցինք պատգամավոր Վահան Արոյանի հետ ով նշեց, որ շարքից դուրս եկած խողովակը անորակ է եղել եւ չդիմանալով ուժեղ սառնամանիքին եւ ճնշմանը շարքից դուրս է եկել:

«Տվյալ խողովակը գտնվում է ասֆալտապատ ճանապարհի տակ եւ չկա հնարավորություն այն քանդելու եւ նորոգելու: Մենք գյուղապետի հետ միասին արդեն դիմել ենք քաղաքապետարան եւ բյուջեով՝ 1800 լարի գումար նախատեսվել է, գարունը բացվելուն պես այդ խողովակը կփոխվի եւ նոր գիծը կտեղադրվի ճանապարհի եզրով: Ժողովրդի հետ մեկտեղ այսօր աշխատանքներ է տարվում, շարքից դուրս եկած մասը փակելու համար, որը գտնվում է ասֆալտի տակ, որպեսզի մի մասը ջուր ունենա» – ասաց Վահան Արոյանը: