Նինոծմինդայի մշակութային և կրթական երիտասարդական կենտրոնում անցկացվեց մեծ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը հանդես եկան կենտրոնի ակտիվ սաները: Աշակերտները ներկայացրեցին «Տերյանը ժամանակակիցների հիշողություններում» փոքրիկ ներկայացումը, ասմունքեցին մեծ բանաստեղծի ստեղծագործություններից, բանաստեղծություններ եւ երգեր:
Միջոցառմանը հրավիրված հյուրերի թվում էր Վահան Տերյանի ազգական Հմայակ Գրիգորյանը:
Վահան Տերյան (իսկական անունը ՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ՝ նշանավոր հայ բանաստեղծ. Ծնվել է 1885 թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում ՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897 թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարն ճեմարն 1899 թ. Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ, ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ. Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան.
1908թ, Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանիի 1915 թ. «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
Լրացուցիչ մանրամասները մեր ռեպորտաժում: