Փետրվարի 18-ին, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսեց էքստերն ձեւաչափով քննությունների անցկացումը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է 50 մարդ, ովքեր ցանկացել են մասնակցել էքստերն ձեւաչափով քննություններին:
Քննություններին մասնակցում են այն անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառներով բացակայել են ուսումնական գործընթացից և չունեն ամբողջական հանրակրթության վկայական, ինչպես նաև նրանք, ովքեր դպրոց են հաճախում օրենքով սահմանված նվազագույն տարիքից ավելի բարձր տարիքում :
Ծրագրի դիմորդների քննությունները կանցկացվեն փետրվարի 18-ից մարտի 2-ը:
Բացի այդ, տասներկուերորդ դասարանի քննությունների թեկնածուները հունիսին կկարողանան քննություն հանձնել:
Շրջանավարտների համար գրանցման լրացուցիչ վերջնաժամկետը հունիսի 1-5-ը, իսկ քննությունները կտևեն հունիսի 15-24-ը:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան