
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական բյուջեից, 2020 թվականին 222,000 լարի է տրամադրվել մինի մարզադաշտերի կառուցման և վերանորոգման համար:
Ծրագիրը նախատեսում է հետևյալ աշխատանքները հետևյալ վայրերում.
Նինոծմինդա քաղաքի կենտրոնական մասում կշարունակվի մինի մարզադաշտի կառուցումը , Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում մինի մարզադաշտի նորոգման աշխատանքներ, Թորիա գյուղում մինի մարզադաշտի կառուցում, Ջիգրաշեն գյուղում մինի մարզադաշտի կառուցում, Մ.Խանչալի գյուղում մինի-մարզադաշտի վերանորոգում, Սաթխա գյուղում մինի-մարզադաշտի վերանորոգում, Տամբովկա գյուղում մինի մարզադաշտի շինարարության շարունակություն:
Հիշեցնենք, որ 2019-ին մինի մարզադաշտերի կառուցման համար տրամադրվել է 163.505 լարի: Նախագծով նախատեսված էր աշխատանքներ տանել չորս գյուղերում և Նինոծմինդա քաղաքում: