Արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ջուր չկա:
Ջրի պակասի պատճառը պոմպերն են, որոնք շարքից դուրս են եկել: Ինչպես ասում են այս գյուղի բնակիչները, ջրի խնդիրը շատ ակտուալ է: 15 օր է, ինչ գյուղում ջուր չկա, դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատում: Մենք ստիպված ենք ջուր տանել մոտակա աղբյուրներից: Մենք ուզում ենք նոր պոմպեր տեղադրեն:
Հանդիպման ընթացքում բնակիչները պահանջում էին այս խնդրի շուտափույթ լուծում: Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, NOR ռադիոյի լրագրողի այն հարցին, թե ինչպես պետք է լուծվի ջրի խնդիրը Գանձա գյուղում, պատասխանեց, որ անհրաժեշտ է դիմել ջրամատակարարման ընկերություն և պարզել այդ խնդրի լուծումը, քանի որ ծառայությունն իրականացնում է ընկերությունը, ոչ թե մենք: Եվ նա ավելացրեց, որ իրենց կողմից բանակցություններ կլինեն:
«Վրաստանի միացյալ ջրամատակարարման» Նինոծմինդայի բաժանմունքի վարիչ Արզուն Գորոյանը հեռախոսազրույցում նշեց, որ իրենք Ծալկայում են եւ պոմպ են գնում: Այսօր կտեղադրվի երկու պոմպ, իսկ վաղը գյուղում ջուր կլինի:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ապրում է 770 ընտանիք:
Լրացուցիչ մանրամասները մեր նյութում: