
Փետրվարի 15-16-ը Ախալցխա քաղաքում տեղի ունեցավ Սամցխե – Ջավախեթիի տարածաշրջանի շախմատի առաջնությունը `12 տարեկան տղաների շրջանում:
Առաջնությունն անցկացվեց 7 փուլով ` շվեյցարական համակարգով: Մասնակցեցին շրջանի բոլոր ռեգիոններից 47 շախմատիստներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի շախմատի խմբակի երեք շախմատիստներ և Սաթխա գյուղի շախմատի խմբակի երեք շախմատիստներ, ովքեր ներկայացնում էին Նինոծմինդա քաղաքի սպորտդպրոցը:
5,5 միավորով երրորդ տեղը գրավեց Նինոծմինդա քաղաքի շախմատի բաժնի սան Անդրանիկ Ղուկասյանը:
Այս մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան մասնակցել Վրաստանի առաջին լիգայի առաջնությանը:
Նշենք, որ մայիսին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում կանցկացվի դպրոցականների միջև բաց առաջնություն:
Ավելի մանրամասն մարզիչ Յուրա Կույումչյանից: