Վանո Մերաբիշվիլին դուրս է եկել բանտից

Վանո Մերաբիշվիլին դուրս է եկել բանտից

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին մոտ 7-ամյա բանտարկությունից հետո այսօր ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից:

Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսին: Նա մեղադրվեց մի քանի հանցագործություն կատարելու մեջ, այդ թվում՝ 2011 թվականի մայիսի 26-ի ցույցը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով ապացույցները թաքցնելու, Վալերի Գելավիլիին ծեծելու և ընտրակաշառք բաժանելու մեջ:

Այս պահին Մերաբիշվիլիի նկատմամբ դատարանում գործ է ընթանում` 2007 թվականի նոյեմբերի ցույցերը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործով: Մերաբիշվիլիին մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:aliq.ge